Հունվարի 15-ին Կատալոնիայի կառավարության «Բարսելոնայի» ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում են ունեցել՝ նվիրված ակումբի նախագահի և տնօրենների խորհրդի ընտրություններին կորոնավիրուսի համաճարակի համատեքստում:
Կապտանռնագույնների պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կառավարության ներկայացուցիչները «Բարսային» հայտնել են, որ համաճարակային այս իրավիճակը թույլ չի տալիս թեկնածուներին ազատորեն տեղաշարժվել Կատալոնիայի տարածքում: Ակումբն իր կողմից հայտարարել է, որ հնարավոր չէ նախագահի ընտրություններն անցկացնել նշանակված օրը՝ հունվարի 24-ին, այդ սահմանափակումների պատճառով, այդ իսկ պատճառով ընտրությունները որոշվել է հետաձգել:
Marca-ն հայտնում է, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ մարտի 7-ին:
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» ավելի վաղ 3 թեկնածուի էր հաստատել ակումբի նախագահի ընտրություններում՝ Ժոան Լապորտային, Վիկտոր Ֆոնտին և Տոնի Ֆրեյշային: Իրենց թեկնածությունն ավելի վաղ հանել էին Էմիլի Ռուսոն և Աուգուստի Բենեդիտոն, ընդ որում Ռուսոն թեկնածուական պայքարը «կեղտոտ պատերազմ» էր անվանել: