Երևանի «Ալաշկերտը» ստուգողական խաղում հաղթել է «Փյունիկ-2»-ին: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Առաջին ստուգողական խաղում «Ալաշկերտը» խառը կազմով, որում առավելապես ընդրկված էին երիտասարդ և փորձարկվող ֆուտբոլիստներ, 3:2 հաշվով հաղթեց «Փյունիկ-2»-ին. Մեր թիմի կազմում դուբլ ձևակերպեց Գրիգոր Աղեկյանը, ևս մեկ գոլ խփեց փորձարկվող ֆուտբոլիստը»,-ասված է հաղորդագրությունում: