Բասկետբոլ Ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում կայացել են հերթական հանդիպումները։
«Ֆիլադելֆիան» 125-108 հաշվով հաղթել է «Մայամիին»։ Արևելյան կոնֆերենցիայում նրանց շարունակում են մնալ երկրորդ հորիզոնականում։
«Հյուսթոնը» 109-105 հաշվով հաղթել է «Սան Անտոնիոյին»։ «Տորոնտոն» 111-108 հաշվով առավելության է հասել «Շարլոտի» նկատմամբ։
«Դենվերը» 114-104 հաշվով ուժեղ է գտնվել «Գոլդեն Սթեյթից», ում չի փրկել անգամ Ստեֆեն Քարիի 35 միավորը։ Հաղթանակ է տարել նաև «Ինդիանան»՝ 111-87 հաշվով առավելության հասնելով «Պորտլենդ Թրեյլի» նկատմամբ։