«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Տոտենհեմում», մրցաշրջանի ավարտին կարող է վերադառնալ մադրիդյան թիմ։
The Times-ը տեղեկացնում է, որ լոնդոնյան թիմը մտադիր չէ պահել Բեյլին։ «Տոտենհեմը» չի դիտարկում վարձակալությունը երկարաձգելու, կամ էլ նրա տրանսֆերը գնելու տարբերակները։
Բեյլի պայմանագիրը «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանի 12 խաղերում Բեյլը 3 գոլ է խփել։