Մադրիդի «Ատլետիկոյի» նորեկ Մուսա Դեմբելեն գովեստի խոսքեր է ասել մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հասցեին:
«Նա աշխարհի լավագույն մարզիչն է, կամ լավագույններից մեկը: Ինձ համար հիանալի է լինել այստեղ և աշխատել նրա հետ: Հուսով եմ, որ մենք միասին շատ բաների կարող ենք հասնել: Սիմեոնեն զարմանալի մարզիչ է, ես միայն լավ բաներ կարող եմ ասել նրա մասին: Նա այս ամենը ցույց է տալիս ամեն տարի»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում Marca-ն
Դեմբելեն «Ատլետիկո» է տեղափոխվել «Լիոնից» 1.5 միլիոն եվրո վարձավճարով` հետագայում 33.5 միլիոն եվրոյի գնման տարբերակով: Միևնույն ժամանակ, ֆրանսիական ակումբը կստանա 24-ամյա ֆրանսիացի հարձակվողի հետագա վաճառքի 10 տոկոսը: