ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է GFFN-ը:
Նշվում է, որ Պոչետինոյի բացակայության ժամանակահատվածում, թիմը կգլխավորեն նրա օգնականները ՝ Խեսուս Պերեսը և Միգել Դե Ագուստինոն:
Հիշեցնենք, որ Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորեց հունվարին 2-ին ՝ փոխարինելով Թոմաս Տուխելին:
Հավելենք, որ այս չորեքշաբթի ՊՍԺ-ն հաղթանակ տարավ «Մարսելի» նկատմամբ (2-1) և նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթը: