Փետրվարի 8-ին սկվելու է թենիսի տարվա առաջին Մեծ սաղավարտի մրցաշարը՝ Australian Open-ը։
Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում մրցաշարը անցկացվելու է հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ։ Մինչև մրցաշարի մեկնարկը բոլոր խաղացողներն ու նրանց ուղեկցող անձինք երկշաբաթյա պարտադիր կարանտին են անցնելու։
Australian Open-ի Twitter-ի էջը տեսանյութ է հրապարակել։ Ավստրալիա են ժամանել աշխարհի ուժեղագույն թենիսիստները՝ Սերենա Ուիլյամս, Ռաֆայել Նադալ, Սիմոնա Հալեպ, Նովակ Ջոկովիչ, Դոմինիկ Տիմ և ուրիշներ։
The world’s best tennis players are arriving, ready to fight for the first Grand Slam title of 2021. Before the battle can begin they must quarantine for 14 days, take daily COVID-19 tests, physically distance, and practice & train under strictly controlled COVIDSafe conditions. pic.twitter.com/XrJDmc9vCi
— #AusOpen (@AustralianOpen) January 15, 2021