ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր որակների մասին.
«Ես շատ քաջ մարդ եմ, տղամարդկությունն իմ ամենամեծ արժանիքն է: Սակայն հիմա դժվար է ասել, թե մարդիկ ինչ կարող են տեսնել իմ մեջ: Երբ ես երեխա էի, այդ հարցին ավելի հեշտ էր պատասխանելը:
Յուրաքանչյուր տարիքային խմբում ես միջինից բարձր մակարդակ ունեի ու միշտ հանդես էի գալիս ավելի բարձր տարիքայինների կատեգորիայում: Դա ինձ ճանաչում բերեց Սանտուս քաղաքում: Այն ժամանակ ամեն ինչ ավելի հեշտ էր:
Իսկ հիմա՞. դժվար է պատասխանել, քանի որ հիմա ես կարծում եմ՝ դարձել եմ կուռք, խորհրդանիշ ֆուտբոլում: Հիմա ես կանգնում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների կողքին: Հպարտ եմ, որ նրանց թվում եմ:
Հուսով եմ՝ հետագայում ևս ուրախություն կպարգևեմ ֆուտբոլին»,- ասել է բրազիլացին: