«Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը կարիերան կշարունակի «Մարսելում», տեղեկացնում է Canal+ հեռուստաընկերության լրագրող Մոհամեդ Բուհֆասին:
Նշվում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները: Ֆրանսիական ակումբը 7 միլիոն եվրո է առաջարկում Միլիկի համար, իսկ «Նապոլիի» ղեկավարները մի փոքր ավելի գումար են պահանջում:
Հիշեցնենք, որ 26-ամյա հարձակվողի պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ ավարտվում է այս ամռանը:
Հավելենք, որ Միլիկը 2016 թվականին «Այաքսից» տեղափոխվեց «Նապոլի»: