«Միլանի» ղեկավարությունը շարունակում է հետաքրքրվել «Չելսիի» պաշտպան Ֆիկայո Տոմորիով: Այս մասին հաղորդում է sport.sky.it-ը:
Հաղորդվում է, որ «ռոսոներիները» մտադիր են վարձակալել 23-ամյա անգլիացուն մինչեւ մրցաշրջանի ավարտ՝ հետագայում գնման տարբերակով:
«Կապտանռնագույնները» ֆուտբոլիստին գնահատում են 30 միլիոն եվրո, բայց միլանցիները փորձում են ավելի քիչ գնով ձեռք բերել նրան:
Տոմորին լոնդոնյան ակումբում է հանդես գալիս 2016 թվականից: 23-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով խաղում է «Դերբիում»: