«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասնակցությունն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչին հարցականի տակ է:
33-ամյա արգենտինացին բաց է թողել թիմի՝ այսօր կայացած մարզումը, հայտնում է Marca-ն:
«Բարսելոնայի» հաջորդ մարզումը կկայանա շաբաթ՝ հունվարի 16-ին: Դրանից հետո պարզ կդառնա՝ արդյոք Մեսսին կմասնակցի՞ Սուպերգավաթի վճռորոշ խաղին, թե՞ ոչ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին ազդրի երկգլխանի մկանի թեթև վնասվածք ունի:
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը կկայանա կիրակի՝ հունվարի 17-ին: «Բարսելոնան» կխաղա Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: