Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպպին կարծիք է հայտնել, թե որն է «Ինտերի» ու «Յուվենտուսի» թույլ կողմը։
«Հնարավոր է այդ երկու թիմերն էլ չափազանց շատ են կախված մեկ ֆուտբոլիստից։ «Ինտերի» պարագայում այդ խաղացողը Լուկակուն է, «Յուվենտուսի» պարագայում՝ Ռոնալդուն։
Առանց այս երկու ֆուտբոլիստների այս թիմերի պոտենցիալը զգալիորեն նվազում է»,-Լիպպիի խոսքն է մեջբերում juvecanal.com-ը։
Հունվարի 17-ին կայանալու է «Ինտեր» — «Յուվենտուս» հանդիպումը։