«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դեռ չի մտածում իր կարիերան ավարտելու մասին:
«Ես այս հարցը կքննարկեմ մրցաշրջանի ավարտից հետո: Քանի դեռ ես ինձ լավ եմ զգում, ես շարունակելու եմ խաղալ»,-39-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Իբրահիմովիչի հետ: