«Արարատ-Արմենիայից» հեռացել է հարձակվող Լուիս Օգանան: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Ֆուտբոլիստ Լուիս Օգանայի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է:
Օգանան մեր թիմին միացել էր 2019 թվականի ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 55 խաղի և դարձել 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Շնորհակալություն ենք հայտնում Օգանային և մաղթում նրան հաջողություն»,-ասված է հայտարարության մեջ:
ՀՊԼ գարնանային հատվածից առաջ «Արարատ-Արմենիան» 18 միավորով 2-րդ տեղում է: