Կայացավ Գերմանիայի Գավաթի խաղարկության երկրորդ փուլի՝ «Հոլշթայն»-«Բավարիա» հանդիպումը, որում մյունխենցիներն անակնկալ պարտություն են կրել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով:
Գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարծիք է հայտնել կայացած հանդիպման մասին.
«Սա շոկային իրավիճակ է մեզ համար: Մենք շատ հիասթափված ենք:
Սա ֆուտբոլ է, նման բաներ կարող են լինել»,-ասել է Ֆլիկը:
Հիշեցնենք, որ Ֆլիկի գլխավորած թիմը Գերմանիայի գավաթի գործող տիտղոսակիրն է: