Իտալական «Ջենոայի» պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն այս ձմռանը կարող է հայտնվել «Ֆիորենտինայում», հաղորդում է Sky Italia-ն:
Ֆլորենցիան ներկայացնող ակումբը պատրաստ է 10 միլիոն եվրո վճարել պաշտպանի համար:
33-ամյա պաշտպանը նախկինում հանդես էր գալիս ռուսական «Զենիթում» (2011-2018 թվականներին):
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Կրիշիտոն մասնակցել է 8 հանդիպման և դարձել ՝ 1 գոլի հեղինակ: