Օլիմպիական խաղերի չեմպիոն Կլիտ Կելլերին մեղադրանք է առաջադրվել Կապիտոլիումի վրա հարձակում գործելու համար, տեղեկացնում է New York Times-ը:
Նշվում է ՝ մեղադրանքի մեջ հստակ նշված չէ, թե ինչ հանցանք է կատարել Կելլերը, սակայն, հայտնի է որ նա խոչընդոտել է ոստիկաններին կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:
Նա մեղադրվում է հասարակական կարգը խախտելու և Կապիտոլիումի տարածքում անօրինական գործունեություն իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Կոնգրեսը հաստատեց Ջո Բայդենի հաղթանակը ԱՄՆ ընտրություններում, որից հետո Դոնալդ Թրամփի կողմնակիցները շրջապատեցին Կապիտոլիումը և ներխուժեցին պետականորեն հսկվող տարածքներ:
SwimSwam պարբերականի լրագրողները նկատել էին Կելլերին, ով ամբոխի հետ միասին իր բողոքն էր հայտնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Crowd continues to increase in size with Trump supporters for today’s rally in Washington, DC. pic.twitter.com/poVMoDPBoa
— Julio Rosas (@Julio_Rosas11) January 6, 2021
Լրագրողների պնդմամբ, 38-ամյա լողորդն օլիմպիական համազգեստով կանգնել է Կապիտոլիումի ընդունարանում և ի տարբերություն այլ մարդկանց, հարձակում չի գործել ոստիկանների վրա:
Հիշեցնենք, որ Կելլերը մասնակցել է ՝ Սիդնեի, Աթենքի և Պեկինի Օլիմպիական խաղերին: 2004 և 2008 թվականներին նա ոսկե մեդալ է նվաճել ՝ 4/200 ազատ ոճում:
Crowd continues to increase in size with Trump supporters for today’s rally in Washington, DC. pic.twitter.com/poVMoDPBoa
— Julio Rosas (@Julio_Rosas11) January 6, 2021
Հավելենք, որ կարիերան ավարտած Կելլերը երկու անգամ հաղթել է Աշխարհի առաջնությունում (2005,2007 թվականներ):