«Տորինոյի» կիսապաշտպան Սուալիհո Մեյտեն մոտ ժամանակներս կդառնա «Միլանի» խաղացող: Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն:
Նշվում է, որ կողմերն արդեն գործարքի հետ կապված համաձայնության են եկել:
Խաղացողը «Միլան» կտեղափոխվի վարձակալության հիմունքներով. ռոսոներիները կունենան առաջնային գնման իրավունք: