Էմիլի Ռուսոն հանել է իր թեկնածությունը «Բարսելոնայի» նախագահի ընտրություններից ու բացատրել, թե ինչու է նման որոշում կայացրել:
«Ես չեմ կարող հանդուրժել կեղտոտ պատերազմն ու նախընտրում եմ մի կողմ քաշվել: Այդուհանդերձ, մեր տնտեսական և մարզական առաջարկներն ակումբի զարգացման համար լավագույնն էին»,- Ռուսոյի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Ավելի վաղ ընտրություններին մասնակցելուց հրաժարվել էր նաև Աուգուստի Բենեդիտոն: Այսպիսով, մնացել է 3 թեկնածու՝ Ժոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտն ու Թոնի Ֆրեյշան:
Անցած տարվա աշնանը Խոսեպ Մարիա Բարտոմեուն հեռացվեց «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից: