Իտալիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Ջենոային» և միայն լրացուցիչ ժամանակում կարողացավ հաղթանակի հասնել:
Գոլառատ հանդիպումն ավարտվել է թուրինցիների՝ 3-2 հաշվով հաղթանակով:
Թիմի պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է այդ հաղթանակին:
«Հասանք մեր նպատակին. շարունակում ենք նույն ոգով»,-գրել է Ռոնալդուն:
View this post on Instagram
Նշենք, որ մրցաշարի քառորդ եզրափակչում «Յուվենտուսը» կխաղա «Սասուոլո»-ՍՊԱԼ զույգի հաղթողի հետ: