Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը տեղափոխվեց «Այնտրախտ». հայտնում է Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը:
23-ամյա սերբ ֆուտբոլիստը մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը վարձակալության հիմունքներով հանդես կգա իր նախկին ակումբում:
«Այնտրախտը» Թվիթերի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որում Յովիչն իրեն նկարահանում է ակումբի մարզադաշտում և աասում. «Ես վերադարձա»:
Hello 😊👋#SGE #JovicIsBack pic.twitter.com/jFsZApiwyg
— Eintracht Frankfurt (@eintracht_eng) January 14, 2021
Յովիչը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել հենց «Այնտրախտից» 2019 թվականին 63 մլն եվրոյի դիմաց: 2020/21 մրցաշրջանում՝ տարատեսակ վնասվածքների պատճառով, հարձակվողը 13 խաղ է բաց թողել, իսկ ընթացիկ մրցաշրջանում իսպանական Պրիմերայի 4 խաղի է մասնակցել և չի կարողացել աչքի ընկել արդյունավետ գործողություններով:
«Այնտրախտը» 15 խաղից հետո 23 միավոր է վաստակել և գերմանական Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են նաև «Մանչեսթեր Յունայթեդին», որոնք, սակայն, պատասխանել են մերժմամբ: