Գերմանիայի Գավաթի խաղարկության երկրորդ տուրում «Բավարիան» մրցում է «Հոլշթայն» թիմի հետ:
Դարպասապահ Մանուել Նոյերն անցկացնում է իր 410-րդ պաշտոնական հանդիպումը մյունխենյան թիմի կազմում: Այսպիսով, նա այս ցուցանիշով հավասարվել է «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոտար Մատեուսին:
«Բավարիայի» կազմում անցկացրած պաշտոնական խաղերի քանակով ռեկորդակիրը նախկին դարպասապահ Զեպ Մայերն է, որը 700 հանդիպման է մասնակցել: Գործող ֆուտբոլիստների շրջանում այս ցուցանիշով առաջատարը Թոմաս Մյուլերն է՝ 555 խաղով:
Ավելի վաղ Նոյերը ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել էր 2020 թվականի լավագույն դարպասապահ: