Խորվաթ Մարիո Մանջուկիչը մոտ է իտալական Ա Սերիա վերադառնալուն: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր թվիթերյան էջում:
Աղբյուրի հաղորդմամբ, 34-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Միլանը»: Մանջուկիչի վերջին ակումբը Կատարի «Ալ Դուհաիլն» էր, իսկ հիմա նա ազատ գործակալի կարգավիճոկում է։
Մինչև Կատար տեղափոխվելը Մանջուկիչը հանդես էր գալիս Թուրինի «Յուվենտուսում»: