«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ռեալ Սոսյեդադի» դեմ տարած հաղթանակն ու պատասխանել թիմի ավագ Լիոնել Մեսսիի մասին հարցին, որը վնասվածքի պատճառով բաց է թողել խաղը:
«Երկու թիմերն էլ շատ ինտենսիվ էին խաղում ու երկուսն էլ պահեր էին ստեղծում: Գերազանց մրցակցի դեմ էինք խաղում ու 11-մետրանոցների շարքի օգնությամբդուրս եկանք եզրափակիչ:
Կկարողանա՞ Մեսսին վերականգնվել կիրակի օրվա եզրափակիչ խաղին: Հուսով եմ, որ այդպես կլինի, բայց չգիտեմ: Պետք է սպասել»,- Կումանի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնան» կխաղա «Ռեալ»-«Աթլետիկ» զույգի հաղթողի հետ: