«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտան Դոնի վան դե Բեկը կարող է տեղափոխվել «Ինտեր», հայտնում է FC Inter News-ը: Աղբյուրի փոխանցմամբ, իտալական ակումբը հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և ցանկանում է վարձակալել նրան մինչև մրցաշրջանի ավարտը:
Ընդ որում «Ինտերի» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ ֆուտբոլիստին վարձակալելու հարցով, սակայն անգլիացիները հրաժարվել են բաց թողնել հոլանդացուն, որն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ է միացել թիմին «Այաքսից»:
Վան դե Բեկը մինչ այս ԱՊԼ-ի 10 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: Նա գլխավորապես փոխարինման էր դուրս գալիս և դաշտում այնքան էլ շատ ժամանակ չի անցկացրել:
Հատկանշական է, որ «Ինտերի» կազմում արդեն իսկ մի խումբ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, ովքեր նախկինում պաշտպանել են «Մանչեսթեր Յունայթեդի» գույները՝ Ռոմելու Լուկակուն, Ալեքսիս Սանչեսը, Էշլի Յանգը: