Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղում «Բարսելոնան» առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ:
Առաջին խաղակեսի վերջնամասում Ֆրենկի Դե Յոնգն առաջ մղեց կատալոնացիներին: 51-րդ րոպեին Օյարզաբալը հավասարեցրեց հաշիվը: Խաղի հիմանական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում թիմերը նույնպես չկարողացան գրավել միմյանց դարպասը: 11 մետրանոց հարվածաշարերում ավելի դիպուկ գտնվեցին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները:
Հիշեցնենք, որ կատալոնյան թիմի կազմում հանդիպմանը չէր մասնակցում Լեո Մեսսին, որը վնասվածք էր ստացել «Գրանադայի» հետ խաղում:
Այսպիսով, «Բարսելոնան» դուրս եկավ սուպերգավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկ Բիլբաո» զույգի հաղթողի հետ: