Երեկ կայացավ Գերմանիայի Գավաթի խաղարկության երկրորդ փուլի՝ «Հոլշթայն»-«Բավարիա» հանդիպումը, որում մյունխենցիներն անակնկալ պարտություն կրեցին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:
Արդեն հայտնել ենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով և հաղթողի անունը հայտնի է դարձել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:
Հավելենք, որ վերջին անգամ մյունխենյան ակումբը, երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող թիմի պարտվել էր 2003/04 մրցաշրջանում:
Այն անգամ, «Բավարիան» զիջել էր «Ալեմանիային» (1-2):
Հիշեցնենք, որ Ֆլիկի գլխավորած թիմը Գերմանիայի գավաթի գործող տիտղոսակիրն է: