ԱՊԼ 16-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ֆուլհեմի» հետ:
Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: Տանտերերի կազմում 25-րդ րոպեին աչքի ընկավ Հարի Քեյնը: Հիմնական ժամանակի ավարտից 16 րոպե առաջ Կավալերյոն խփեց պատասխան գոլը:
Այս խաղից հետո «Տոտենհեմը» 30 միավորով 6-րդ տեղում է: