«Մարսելի» կիսապաշտպան Կևին Ստրոտմանը վերադարձավ Ա Սերիա: 30-ամյա ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով մինչև մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Ջենոայում»:
Հիշեցնենք, որ հոլանդացին 2013-ից 2018 թվականներին հանդես է եկել «Ռոմայում»:
Ա Սերիայի 17-րդ տուրից հետո «Ջենոան» 14 միավորով 17-րդն է: