Գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկը կարող է գլխավորել «Վերդերը», տեղեկացնում է Bild-ը:
Նշվում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները և շուտով պայմանագիր կստորագրեն:
Հիշեցնենք, որ թիմի ներկայիս մարզիչ Ֆլորիան Կոհֆելդը կհեռացվի իր զբաղեցրած պաշտոնից:
Հավելենք, որ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում «Վերդերը» վաստակել է 15 միավոր ու գտնվում է 13-րդ հորիզոնականում: