«Շալկեն» մտածում է «Այաքսի» հարձակվող Կլաս-Յան Հունտելարին իր թիմ հրավիրելու մասին, հայտնում է Bild-ը:
Հոլանդացի հարձակվողի վերադարձը կքննարկվի ակումբի խորհրդի նիստում: «Շալկեն» փորձառու հարձակվողի է փնտրում, որն իրեն կնույնականացնի ակումբի հետ: Հունտելարն արդեն կապ է հաստատել «Շալկեի» հետ: Ակումբի պայմանագիրն «Այաքսի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Հունտելարը ՊՍՎ-ի սան է: «Շալկեի» կազմում հանդես է եկել 2010-ից 2017 թվականներին՝ ակումբի կազմում անցկացրած 175 խաղում դառնալով 82 գոլի հեղինակ: 2017 թվականից խաղում է «Այաքսում»:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն իր թիմի կազմում 13 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: