Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեին մարզիկների հանձնաժողովն առաջարկել է երկրի հիմնի փոխարեն, օլիմպիադաներում օգտագործել «Կատյուշա» հայտնի երգը: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:
«Քննարկել ենք երաժշտական ձևավորումը: Շատ տարբերակներ ենք քննարկել, որոնց մեջ բազմաթիվ նորաոճ երգեր են եղել:
Այդուհանդերձ, մենք ընտրեցինք «Կատյուշա» հայտնի երգը, քանի որ այն մեծ ճանաչում ունի մեր երկրում»,-ասել է ՌՕԿ-ի մարզիկների հանձնաժողովի նախագահ Սոֆյա Վելիկայան:
Հիշեցնենք, որ մարզական արբիտրաժային դատարանի (CAS) որոշմամբ ՝ ռուս մարզիկները իրավունք ունեն օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին մասնակցել միայն չեզոք կարգավիճակով:
Մարզիկներին արգելվում է ռուսական եռագույնով համազգեստ կրել, իսկ հաղթանակների դեպքում ազգային օրհներգը պետք է փոխարինել այլ երաժշտությամբ: