«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն մեկնաբանել է այն տեղեկությունը, որի համաձայն հարձակվող Մոհամեդ Սալահն ամռանը կհեռանա անգլիական ակումբից.
«Մեծ ֆուտբոլիստները միշտ իրենց շուրջ շշուկներ են ստեղծում: Սալահը խաղում է «Լիվերպուլում»՝ աշխարհի լավագույն թիմերից մեկում: Այնպես որ, կարծում եմ, նորմալ է, որ նրա անունը կապում են այլ ակումբների հետ՝ հատկապես արտասահմանյան: Ամեն դեպքում տեսնում եմ, որ նա այստեղ երջանիկ է և գոհ է այս մրցաշրջանում իր ցուցադրած խաղից: Մոն շատ պահանջկոտ է իր հանդեպ, ցանկանում է լինել լավագույնը, օգնել թիմին ու քրտնաջան աշխատում է դրա համար:
Նման բաները միշտ են տեղ ունեցել, ու հիմա ոչինչ չի փոխվել: Սալահը շարունակում է գոլեր խփել, և բոլորը սովորել են դրան: Հանդերձարանում նա միշտ շփվում է բոլորի հետ ու կատակներ է անում: Զգացողություն չկա, որ ինչ որ բան ազդում է նրա վրա:
Ես չեմ հետևում նորություններին, այնպես որ չեմ կարող վստահ լինել ինչ-որ շշուկների վրա: Ինչպես արդեն ասացի, թոփ ֆուտբոլիստներին միշտ կկապեն մեծ ակումբների հետ»,- Ֆաբինյոյի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: