«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում նա չի ցուցադրում իր լավագույն խաղը:
«Մրցաշրջանի մեկնարկից ես շատ էի պայքարում, բայց կարծում եմ, որ դա ֆուտբոլի մի մասն է: Մենք շատ բան ենք տվել անցած մրցաշրջանի վերջում, որպեսզի հաղթեինք Անգլիայի գավաթն ու նվաճեինք Եվրոպա լիգայի ուղեգիր: Դա իսկապես կարևոր էր ակումբի համար:
Երբեմն քո մոտ լինում են վերելքներ ու վայրէջքներ, ու դու պետք է դրան դիմակայես լավագույն ձևով: Ես փորձում եմ իմ ուժերի ողջ չափով ու մինչև հիմա ես ցույց չեմ տվել իմ լավագույն խաղը:
Ես վստահ եմ, որ դա կարելի է շտկել»,-Օբամեյանգի խոսքն է մեջբերում Goal-ը: