«Ռեալը» որոշել է դադարեցնել «Ռեննի» կիսապաշտպան Էդուարդո Կամավիգայի ձեռքբերման գործընթացը, հաղորդում է AS-ը։
Մադրիդյան թիմի ու ֆրանսիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների միջև երկխոսությունը սկսվել էր մեկ ամիս առաջ, սակայն հիմա դադարեցվել է առնվազն մինչև ապրիլ։
«Ռեալը» մտադիր է տեսնել, թե ինչպես է ծավալվում կորոնավիրուսի պանդեմիայի իրավիճակն ու ինչքան հեռու է թիմը գնալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որը ուղիղ ազդեցություն կունենա ակումբի բյուջեի վրա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կամավիգայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան»։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Կամավիգան 17 հանդիպման է մասնակցել Լիգա 1-ում ու դարձել 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։