«Միլանի» գլխավոր Ստեֆանո Պիոլին խոսել է Իտալիայի Գավաթի 1/8 եզրափակչի մասին, որում նրա սաները 11-մետրանոցներով հաղթեցին «Տորինոյին»:
«Չեմ կարող խաղից գոհ չլինել, քանի որ սա 9 օրվա ընթացքում 4-րդ խաղն էր, բայց չի եղել օր, որ «Միլանը» բնավորության կամ աշխատունակության պակաս զգա: Իհարկե, ափսոս է, որ 90 րոպեում չհաղթեցինք, բայց դրա հետ մեկտեղ իմ խաղացողները ամեն դեպքում որակ ցույց տվեցին, որովհետև 5-ից 5 11-մետրանոցն իրացնելը հեշտ չէ:
Մենք հավատում ենք մեր ուժերի վրա ու դրականն ենք մտածում խաղի ժամանակ ու պահպանում ենք կենտրոնացվածությունը: Դա այն է, ինչ պետք է, քանի որ խաղերը բարդ են, այդ իսկ պատճառով թիմին անհրաժեշտ է այդ հավատը սեփական ուժերի նկատմամբ»,-Պիոլիի խոսքն է մեջբերում Football Italia-ն: