«Նոայի» ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից և վերսկսել մարզումները՝ նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին:
«Մենք արդեն վերադարձել ենք արձակուրդից: Սկսում ենք տարին նոր ուժերով»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Լուսանկարները՝ «Նոայի» մամուլի քարտուղարության.
Հիշեցնենք՝ VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Նոան» մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 11 խաղից հետո վաստակած 16 միավորով: