Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի թենիսիստ Մարգարիտա Գասպարյանը չի մասնակցի Australian Open-ին։
Որակավորման փուլի եզրափակիչում Գասպարյանը պարտություն է կրել։ Ցվետանա Պիրոնկովայի դեմ խաղում Գասպարյանը պարտվել է 2 սեթում։ Պիրոնկովան առավելության է հասել 6-3, 7-5 հաշվով։
Australian Open-ը սկսվելու է փետրվարի 8-ին։