2021 թվականի հուլիսին՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, կկայանա PES 2021 համակարգչային խաղի՝ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող UEFA eEURO2021 կիբերմրցաշարը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականը մասնակցելու է մրցաշարի որակավորման փուլին և հաջողության հասնելու դեպքում մեկնելու է Լոնդոն՝ UEFA eEURO2021 կիբերմրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու համար: Այս մասին գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մրցաշարին մասնակցելու համար ձևավորվելու է PES2021 համակարգչային խաղի Հայաստանի հավաքական (4 հոգի): Հավաքականը ձևավորվելու է որակավորման 2 օնլայն մրցաշարերի և որակավորման փլեյ-օֆֆ փուլի արդյունքներով: Որակավորման 1-ին մրցաշարը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 8-ին: Դրա արդյունքում լավագույն չորս մասնակիցները դուրս են եկել որակավորման փլեյ-օֆֆ փուլ։ Որակավորման 2-րդ մրցաշարը տեղի է ունենալու սույն թվականի հունվարի 17-ին՝ ժամը 17։30-ին։
Որակարման 2-րդ օնլայն մրցաշարը նույնպես անցկացվելու է օլիմպիական ձևաչափով: Հաղթողը որոշվելու է 1 խաղի արդյունքում: Մրցաշարում առաջին 4 տեղերը զբաղեցրած մասնակիցները նույնպես դուրս են գալու որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Որակավորման փլեյ-օֆֆ փուլում հաղթողը որոշվելու է 3 խաղի արդյունքում ՝ մինչև 2 հաղթանակ: Որակավորման փլեյ-օֆֆ փուլի արդյունքներով առաջին 4 հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները ընդգրկվելու են Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականում և մասնակցելու են UEFA eEURO2021 կիբերմրցաշարի որակավորման փուլին:
Որակավորման մրցաշարերը և փլեյ-օֆֆ փուլը անցկացվելու է օնլայն:
Մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: