Մադրիդի «Ռեալն» այս ձմռանը պայմանագիր չի ստորագրի «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հետ: Այս մասին հաղորդում է AS-ը:
Հաղորդվում է, որ «Սերուցքայինները» նրան տեսնում են որպես Լուկա Մոդրիչին փոխարինող, բայց դադարեցրել են բանակցությունները, քանի որ վստահ չեն, որ ներկա պահին ֆինանսական հնարավորությունները կբավականեցնեն երիտասարդ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
Հաղորդվում է նաև, որ շատ բան կախված կլինի Մադրիդի «Ռեալի» ելույթներից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում: