Վանաձորի «Լոռին» հայտնել է, որ ակումբը խզել է պայմանագրերը մի շարք ֆուտբոլիստների հետ։
Այսպես, երկկողմ համաձայնությամբ խզվել են պայմանագրերը ֆուտբոլիստներ Կարապետ Մանուկյանի, Ալմոգ Օհայոնի, Հայկ Սարգսյանի, Դեու Դոսայի, Արսեն Սիուկաեւի, Պավել Կուդրյաշովի, Անիկետ Ուռայի և Նաոր Աբոուդիի հետ։