«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է կարիերա շարունակել Ֆրանսիայում: Այս մասին հաղորդում է skysports.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, խաղացողի գործակալներն արդեն նախնական բանակցություններ են վարել «Նիսի» հետ: Ֆրանսիական ակումբն, ամենայն հավանականությամբ, կվարձակալի կիսապաշտպանին:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է բաժանվել Լինգարդից: