Իրանը հայտնի ըմբիշ Նավիդ Աֆկարին մահապատժի ենթարկելուց հետո մտադիր է նույն վճիռն իրականացնել մեկ այլ ըմբիշի՝ 29-ամյա Մեհդի Ալի Հոսեյնին։
29-ամյա մարզիկը ձերբակալվել է 2015 թվականին և մեղադրվում է խմբակային ծեծկռտուքի ժամանակ սպանություն կատարելու համար:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ նա անհապաղ մահապատժի կենթարկվի, քանի որ զոհի ընտանիքը հրաժարվել է ըմբիշին ներում շնորհել։
Իրանցի ըմբիշ և Լոնդոնի օլիմպիական չեմպիոն Համիդ Սուրիանը կոչ է արել չեղարկել Հոսեյնիի մահապատիժը՝ հույս հայտնելով, որ զոհի ընտանիքը բարեգութ կգտնվի և կների նրան։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Իրանում մահապատժի էր ենթարկվել երկրում 2018-ին բողոքի ակցիաների մասնակցած 27-ամյա ըմբիշ Նավիդ Աֆկարին, որը մեղադրվում էր նաև Շիրազ քաղաքում պահակի սպանության համար։