«Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն կարիերան կշարունակի Իսպանիայում: Ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա «Ատլետիկոյում» մինչև մրցաշրջանի ավարտը: Այս մասին հաղորդում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ իսպանականա կումբը հնարավորություն ունի հետագայում ամբողջապես գնել ֆուտբոլիստի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆրանսիացուն իր կազմում ցանկանում էր տեսնեկ նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: