«Չելսիի» նախկին մարզիչ Ավրաամ Գրանտը կարող է վերադառնալ ակումբ։ Այս մասին հաղորդում է teamtalk-ը։
«Կապույտների» սեփականատեր Ռոման Աբրամովիչը դիտարկում է Գրանտին որպես Ֆրենկ Լեմպարդին օգնական։ 2007/08 մրցաշրջանում «Չելսին» իսրայելցի մարզչի գլխավորությամբ ԱՊԼ երկրորդ տեղը զբաղեցրեց ու դուրս եկավ ՉԼ եզրափակիչ։
Այս պահին լոնդոնցիները Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 9-րդ տեղը։