Ֆորմուլա 1-ը հրապարակել է 2021 թվականի մրցաշրջանի թարմացված օրացույցը:
Մրցաշրջանը կմեկնարկի Բահրեյնի մրցարշավով (մարտի 25-28), այլ ոչ թե Ավստրալիայի մրցարշավով:
Նման որոշման հիմք է հանդիսացել կորոնավիրուսի համավարակը, որը խաթարել է կազմակերպիչների բոլոր պլանները:
Բացի այդ, նրանք որոշել են հետաձգել Չինաստանի գրան պրին, որը պետք է կայանար ապրիլի 9-ից 11-ը:
Հիշեցնենք, որ անցկացվելու է 23 փուլ, որից վերջինը՝ դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում:
Հավելենք, որ Մելբուրնի մրցարշավը, որը մեկնարկային մրցարշավը պետք է դառնար, նախատեսվում էր անցկացնել մարտի 24-ից 26-ը:
2021 CALENDAR UPDATE
🇧🇭 Season starts in Bahrain 26-28 Mar
🇦🇺 Australia moves to 19-21 Nov
🇮🇹 Imola returns 16-18 Apr; China discussions ongoingDates of Brazil, Saudi Arabia and Abu Dhabi races all change#F1 pic.twitter.com/4QoP0gKKsA
— Formula 1 (@F1) January 12, 2021