«Վան» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Կարեն Բարսեղյանն, ըստ որոշ լուրերի, կարող է հեռանալ Չարենցավանը ներկայացնող ակումբից: Նրա հետ միասին զբաղեցրած պաշտոնը կլքի նաև գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը:
ArmSport-ը լուրի իսկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց Կարեն Բարսեղյանի հետ: Վերջինս ո՛չ հերքեց և ո՛չ էլ հաստատեց տարածված տեղեկությունը՝ նշելով, որ թեմայի վերաբերյալ մեկնաբանութուն կտա մի քանի օրից, երբ արդեն հստակություն կլինի:
Հիշեցնենք՝ VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Վանը» 11 հանդիպում է անցկացրել ու ձմեռային դադարի է գնացել մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում՝ իր ակտիվում ունենալով 10 միավոր:
Սևադա Արզումանյանը 2020 թվականի հուլիսի վերջին է ստանձնել «Վանի» գլխավոր մարզչի պաշտոնը: