«Ռեալի» վինգեր Ռեյներ Ժեզուսը, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Բորուսիա» Դորտմունդում, դժգոհ է գերմանական ակումբում իր ստացած խաղաժամանակից, հաղորդում է AS-ի լրագրող Սերխիո Սանտոսը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստը պատրաստ է ընդհատել 2 տարվա վարձակալության պայմանագիրն ու այլ ակումբ տեղափոխվել։
Հաղորդվում է, որ «Վալյադոլիդը» պատրաստ է վարձակալությամբ ձեռք բերել նրան։
«Ռեալը» Ռեյներին ձեռք բերեց անցած տարվա հունվարին 30 միլիոն եվրոյի դիմաց «Ֆլամենգոյից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա 8 հանդիպման է մասնակցել «Բորուսիայի» կազմում։