«Պարի Սեն Ժերմենը» մոտ է Նեյմարի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Նեյմարի գործող պայմանագիրը փարիզյան թիմի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։ Բրազիլացին պատրաստ է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ։
Ավելի վաղ Նեյմարի անունը կապվում էր «Բարսելոնա» վերադարձի հետ։ Բրազիլացին 2019 թվականին ցանկություն էր հայտնել հեռանալ ՊՍԺ-ից։