Հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Australian Open-ի որակավորման փուլի եզրափակիչ։
Որակավորման 2-րդ փուլում Գասպարյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Բոլկվաձեն է եղել։ Գասպարյանը հաղթել է երկու սեթում 6-3, 7-6(3) հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։
Որակավորման եզրափակիչում Գասպարյանի մրցակիցը Ցվետանա Պիրոնկովան է։ Հանդիպումը կայանալու է վաղը։
Australian Open-ը մեկնարկելու է փետրվարի 8-ին։